Քննարկել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 25, 2011 10:50

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն խորհրդարանի գործունեությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր քննարկված հարցերի լուծման գործում խմբակցության ավելի ակտիվ ներգրավման եւ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը` նշելով, որ նման ձեւաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply