Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2011 10:11
Այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր։ Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը: Քվեարկության արդյունքում Ռուբեն Միրզախանյանը ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր:
Օրակագում ընդգրկված այլ հարցերի շարքում հաստատվել է բուհի 2010 թ. հաշվետվությունը և 2011թ. բյուջեն:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի քարտուղար է ընտրվել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply