Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | փետրվարի 25, 2011 9:27

Շատերը տառապում են բերանի տհաճ հոտից,բայց քչերն են դա խոստովանում նույնիսկ  իրենք իրենց: Բժշկի չեն դիմում և տառապում են,իսկ  շրջապատը տուժում է: Իսկ դա վերացնել  կարելի է  տան պայմաններում:

Առաջին ,միշտ լավ լվանալ ատամները և չմոռանալ լեզվի մասին: Ատամի խոզանակի վրա հատուկ մազիկների կարիքը չկա,դրանք լավ չեն լվանում; Ձեռք բերեք առանձին խոզանակ կոշտ մազերով, հատուկ լեզվի համար: Հետո բերանը ողողել տաք ջրով , հետո  սառնարանից վերցնել մեկ ճյուղ մաղադանոս և ծամել: Այն սպանում է անդուր համը և պաշտպանում լնդերը:

Եթե սովորաբար դուք չեք տառապում տհաճ հոտից,բայց սոխ եք կերել և արագ ուզում եք թարմացնել շնչառությունը,կերեք ընկույզ`ցանկացած: Հնդկական,սովորական,մայրենու ընկույզ,նուշը հոյակապ լուծում է այդ խնդիրը; Կարելի ծամել լիմոնի կամ նարնջի կեղև,թուրիննոջը և լայմը նույնպես կօգնեն: Եթե այդ պահին ցիտրուս չունեք,կարող եք ծամել կարդամոնի հատիկ և խմել մի բաժակ կաթ:

Դիտվել է 5423 անգամ:

Leave a Reply