Ավտովթարի հետևանքով Կրասնոդարում 1 մարդ զոհվել է, 29-ը` վիրավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2009 13:21

news_img_14213378_0006Ռուսաստանում տեղի Է ունեցել խոշոր ճանապարհա-տրանսպորտային պատահար: Կան տուժածներ: Կրասնոդարի երկրամասի Մ-4 մայրուղու մի հատվածում երկհարկանի ավտոբուսը, որը Պյատիգորսկից գնում Էր Անապա, ճակատ-ճակատի բախվել Է բեռնատար ավտոմեքենային: Բեռնատարի վարորդը զոհվել Է, վնասվածքներ են ստացել ավտոբուսի 29 ուղևորներ. այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հաղորդել են արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային տարածաշրջանային կենտրոնում:

Ռուսաստանի ավտոճանապարհների վտանգավորությունից մտահոգված Է նաև պետության ղեկավար Դմտրի Մեդվեդևը: Երկրում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը նվիրված հատուկ խորհրդակցությունում նախագահը նշել Է, որ Ռուսաստանի ավտոճանապարհները եղել և մնում են չափազանց վտանգավոր, վթարներից տնտեսական վնասը զուգադրելի Է առողջապահության համար կատարվող ծախսերի հետ, իսկ ամբողջությամբ վերցված ճանապարհային իրադրությունը նա բնորոշել Է որպես «շատ ծանր, անբավարար»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մեդվեդևը նշել է նաև, որ այս տարի Ռուսաստանի ճանապարհներին զոհվել Է 11 հազար մարդ, իսկ 110 հազարը վիրավորվել Է:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply