Ամերիկյան Վիսկոնսին նահանգում փնտրում են փախած սենատորներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2011 8:35
Ամերիկյան Վիսկոնսին նահանգում դեմոկրատ սենատորների հետախուզում է հայտարարված: Մեկ շաբաթ առաջ նրանք լքել են տեղական Կոնգրեսի դահլիճը,որպեսզի ձախողեն արհմիությունների իրավունքները սահմանափակող օրինագծի րնդունումը:
Ոստիկանությունը այցելել է քաղաքական գործիչների տները,բայց նրանք այնտեղ չեն եղել,հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
Ինչպես հայտարարել է փախածների կողմնակիցներից մեկը, բոլոր 14 իր կուսակից ընկերները նահանգի սահմաններից դուրս են և մտադիր չեն վերադառնալ մինչև նահանգապետ Սկոտ Վոկերը պատրաստ չլինի գալ համաձայնության: Առճակատումը առաջացել է արհմիությունների մասին վիճելի օրինագծից: Փաստաթուղթը զրկում է արհմիություններին իր անդամների համար աշխատավարձի ինդեկսացիա կատարելուց:
Ամբողջ շաբաթ նահանգում շարունակվում են բողոքի ակցիաները: Նահանգապետի պլանի հետ անհամաձայն հարյուրավոր մարդիկ հերթապահում են Կոնգրեսի շենքի մոտ:






Facebook
Tweet This
Email This Post
