Մարդիկ փախչում են Լիբիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | February 25, 2011 7:59

Լիբիայի Թունիսի և Եգիպտոսի սահմանին հազարավոր փախստականներ են հավաքվել,որոնք  վախենում են ,որ  Քադաֆիին նվիրված զինվորականները կսկսեն ռմբակոծել:Ամենալարվածը Եգիպտոսի հետ արևելյան սահմանն է` հայրենիք են ուզում վերադառնալ մեկ ու կես միլիոն եգիպտացի,որոնք ապրում են Լիբիայում:

Հինգշաբթի հայտնի դարձավ Քադաֆու հարազատների և նրան  մտերիմ ուժային Ահմեդ Քադաֆի ադ-Դամայի փախուստի մասին,որը հրապարակային դեմ  արտահայտվեց բռնությունների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Վերջերս հրաժարական տված  արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Աբդուլ Ջալիլը,որը մասնակցել էր փոփոխությունների ղեկավարների և երկրի արևելյան մասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Էլ-Բայդա քաղաքում  ,զգուշացրել էր ,որ Քադաֆին տնօրինում է բիոլոգիական և քիմիական զենքին և կարող է այն օգտագործել : «Կոչ ենք անում միջազգային հանրությանը  և ՄԱԿ-ին խանգարել Քադաֆուն իր պլանները կյանքի կոչել: Այն պահին,երբ նրան պատին դեմ տան,նա ընդունակ է ամեն ինչի, կարծում եմ Քադաֆին իր հետևից կոչնչացնի ամեն ինչ:» ,-ասել է Աբդուլ Ջալիլը:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply