Գտնվել է աստվածաշնչյան Զաքարիա մարգարեի գերեզմանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 24, 2011 22:57
Իսրայելում հայտնաբերվել է Զաքարիա մարգարեի դամբարանը: Այն գտնվում է Երուսաղեմից 40 կմ հեռավորության վրա գտնվող տաճարի ավերակների կողքին: Սպորտային դահլիճ հիշեցնող ոչ մեծ հողակտորի վրա գտնվել են մարմարյա սյուներ և գրեթե չվնասված տասմետրանոց խճաքարերով հատակ: Համարվում է, որ տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով, 1,3 հազ տարի առաջ և այս ամբողջ ժամանակ գտնվել է փլատակների տակ: Հետաքրքիր է, որ հնէաբանական հայտնագործությունը շատ պատահական է եղել: Գերեզմանագողերով զբաղվող Հնությունների պահպանման բաժնի ոստիկանները պատահաբար գտել են դռան կողափայտ: Գտածոն շեղել է ոստիկանների ուշադությունը, իսկ և գողերին հաջողվել է փախչել:






Facebook
Tweet This
Email This Post
