Ոչխարների ինտելեկտը ցնցել է բրիտանացի գիտնականներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 24, 2011 22:25

Խելքով ու հնարամտությամբ թերևս առաջին հերթին շուն ենք պատկերացնում, դելֆին և կապիկ և , ի վերջո, առնետ: Եվ դժվար թե ինչ որ մեկը գտնվի, որ ոչխարներին ինտելեկտով կենդանի համարի: Սակայն, արդեն քանի տարի ոչխարներիի վատ համբավը վերականգնելով են զբաղված գիտնականները. Արդեն ապացուցված է, որ եթե ինչ որ բան նրանք մտապահեն, ապա 3 տարի չեն մոռանա, ավելի ճիշտ` 800 օր: Ամեն կապիկ չէ, որ նման “ֆենոմենալ” հիշողություն ունի:Ոչխարները դեմքով կարող են 20 մարդու հիշել: Ավելին` արտաքինով ճանաչում են նաև իրենց եղբայրակիցներին, պարզվել է , որ ոչխարները նաև գույներն են տարբերում:Կատարված փորձերի ժամանակ կերամանները հատուկ գույնով էին ներկված ու կենդանիները շատ  արագ գտնում էին դրանք, բացի այդ ,  նրանք “ուժեղ” են նաև երկրաչափությունից. տարբերում են քառակուսին եռանկյունուց: Ի դեպ,  այս կենդանիների  8 %-ը պարբերաբար  հոմոսեքսուալ  հարաբերություն է ունենում:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply