Քըրք Քըրքորյանը համաձայնել է ստանձնել ՙՍիս, Մասիս, Նոր Հայաստանի՚ կառավարումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2011 21:16

Մարտ ամսվա կեսերին Հանրային խորհուրդը լսումներ կհրավիրի

ՙ Սիս, Մասիս, Նոր Հայաստան՚ ծրագրի շուրջ: Այսպիսի ընդհանուր համաձայնության եկան ՀԽ փոքր խորհրդի անդամները փետրվարի 24-ի նիստում՝ հավանություն տալով, որ լսումներին հրավիրվեն նաև ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության նախարարները, խոշոր և միջին գործարարներ: 400 մլն դոլարի ներդրում պահանջող այս ծրագրով նախատեսված է Հայաստանում լճափնյա հանգստավայրեր կազմակերպել՝ Եղվարդի ջրամբարից մինչև խաղատուն, զվարճանքի և հանգստի, մարզական այլ շինություններ կառուցել: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ծանուցեց, որ ներդրումների համար՝ ոչ, բայց կառավարման համար իր համաձայնությունն է տվել Քըրք Քըրքորյանը

( MGM Mirage ընկերություն ): Գործընթացը հրապարակային դարձնելու և ծրագրի շուրջ բաց քննարկումներ կազմակերպելու խնդրանքով Հանրային խորհրդին են դիմել ծրագրի հեղինակները:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply