Փողերը կորցնելու վախը նիհարացնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2011 15:05

Անհնար է սիրել փողը առանց այն ձեռք բերելու ձգտման, ուստի այս առումով  անհնար  է  հավանաբար խուսափել կախվածությունից: Դուք ուրախանում եք, երբ փող է գալիս, և պատեպատ եք զարկվում դրա պակասության կամ կորստի դեպքում: Վտանգավոր է հատկապես փողը քչանալու կամ լրիվ կորցնելու վախը:  Դրանից գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսում են նիհարել:

Ամերիկայի գիտնականները պարզել են, որ կանայք սկսում են արագ կիլոգրամներ կորցնել,  եթե նրանց բոլոր ֆինանսական խնայողությունները  կորցնելու վտանգ է սպառնում, իսկ տղամարդկանց վրա  այդ վտանգը նման ազդեցություն չի ունենում:

Գիտնականների կարծիքով` կանանց նիհարելու  համար անհրաժեշտ է ընդամենը մասնակցել համաձակ ֆինանսական գործարքների, քանի որ փողերը կորցնելու վտանգի սպառնալիքի տակ ավելորդ կիլոգրամները սկսում են անհետանալ առանց որևէ ջանք գործադրելու:

Այս հիպոթեզը հաստատվել է հետազոտության արդյունքում, որը կազմակերպել են Պիտսբուրգի Կարնեգի-Մալլոնի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը տևել է 8 ամիս, և մասնակցել  57 լավ ապահովված մարդ` կին և տղամարդ:

Ուսումնասիրությանը մասնակցած կանանց մեծ մասը սկսել է նիհարել, հենց որ ֆինանսական միջոցներից զրկվելու վտանգ է առաջացել: Մասնագետների կարծիքով` ավելորդ կիլոգրամներից ազատվելը տեղի է ունենում այն պատճառով, որ ֆինանսական դժվարությունների ժամանակ կանայք սահմանափակում են սննդամթերքը, բացի այդ, սկսում են ավելի շատ ջանքեր վատնել ստեղծված իրադրությունը շտկելու համար: Վերջապես սթրեսը, որ լավ բան չէ առողջության համար, շատ արդյունավետ է նիհարելու դեպքում:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply