Ինչ է լինում, երբ հոգին լքում է մարմինը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 24, 2011 14:46
Բազմիցս լսել ենք, որ վիրահատված մորդու հոգին սկզբում լքել է մարմինը, ապա կարծես սավառնել վիրահատարանում, կողքից դիտելով իրարանցումը: Սա հոգու անմահությանը վերաբերող ուղիղ ապացույց է համարվել:Սակայն գիտնականները կարծես կոտրեցին այդ պատրանքները, քանի որ կասկածներ ունեին, թե պատմությունների վրա հիմնված մեր պատրանքներն այն պահին են ստեղծվում , երբ մեր զգացմունքները պայքարի մեջ են մտնում: Ապացուցելու համար նրանք տեսախցիկներ և համակարգիչներ գործի դրեցին, որոնց վրա գեներացվեցին կամավորների մարմինների կրկնապատկերները: Հետո նրանց վիրտուալ ակնոցներ բաժանվեցին և խնդրեցին կանգնել տեսախցիկների առջև: Ակնոցներում մարդիկ տեսան իրենց իսկ արտացոլումը, սակայն թիկունքից: Հետո գիտնականները դիպան նրանց թիկունքին և դիմացի “ավատարի” թիկունքին: Այդ ժամանակ, կամավորներին թվում էր, թե վիրտուալ մարմինն իրենցն է: Այսինքն` տեսողական ու շոշափողական զգացողությունները հակասության մեջ են մտել: Մարդիկ ինքնազգացողությունը կորցրել են, նրանց սկսել է թվալ, թե “ավատարը” հենց իրենք են: Բժիշկները կարողացան հոգուց անջատ լինելու ցգացողություն ստանալ:






Facebook
Tweet This
Email This Post
