Վրաստանում հեռուստակայանի տակ ռումբեր են տեղադրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 24, 2011 14:37
Վրաստանի ականազերծողներն արդեն վնասազերծել են երրորդ պայթուցիկ սարքը, որ տեղադրված է եղել Թբիլիսիում` «Իմեդի» հեռուստակայանի շենքի մոտ: Նախօրեին` երեկոյան, այստեղ արդեն հայտնաբերվել էր 2 ական: Վրաստանի իրավապահ մարմիններն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:
Նշվում է, որ ռումբերի մասին տեղեկությունը Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ստացել են, ենթադրաբար, Գոգիտա Արկանիայից, որ երկրի տարբեր շրջաններում ահաբեկչական մի շարք գործողությունների գործով 9 մեղադրյալներից մեկն է:






Facebook
Tweet This
Email This Post
