«Ադամանդյա բում». Հայաստանից ադամանդի արտահանումն ավելացել է 5,6 անգամ
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | February 24, 2011 14:32
Դատելով պետեկամուտների կոմիտեի հրապարակումից՝ Հայաստանն իսկական «ադամանդյա բում» է ապրում։ Այսպես՝ 2010 թ. Հայաստանն արտահանել է 477 հազ. կարատ ադամանդ՝ 5,6 անգամ ավելի, քան 2009 թ.։ Ադամանդի ներմուծումը կազմել է 649 հազ. կարատ՝ 3,2 անգամ ավելի, քան 2009 թ.։
Այն, որ ներմուծված ադամանդը զգալիորեն գերազանցում է արտահանվածին՝ վկայում է, որ 2011 թ. ադամանդագործական ձեռնարկությունները ապահովված կլինեն հումքով։
Արժեքային արտահայտությամբ՝ 2010 թ. արտահանվել է 92 մլն դոլարի ադամանդ, որը արտահանման կառուցվածքում 5-րդ ցուցանիշն է։ Ներմուծումը կազմել է 95 մլն դոլար՝ չորրոդ ցուցանիշ։






Facebook
Tweet This
Email This Post
