Մրցահարթակ դուրս կգան անվանիներից ոչ բոլորը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 24, 2011 13:54

Փետրվարի 25-27-ը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում կայանալիք ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությանը չեն մասնակցի մեր մի շարք առաջատարները: Խաղից դուրս կմնան աշխարհի չեմպիոններ Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, ինչպես նաև Առաքել Միրզոյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արա Խաչատրյանը: Պաճառը` վնասվածքներն են: Մարզիկներն այժմ փորձում են ապաքինել դրանք: Ամենայն հավանականությամբ, այս մարզիկները բաց կթողեն նաև ապրիլի 11-14-ը Կազանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ապա այդ ստուգատեսում աչքի ընկնողները կհամալրեն մեր երկրի հավաքականը և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply