Ավազակային հարձակում Մալաթիայում. տան բնակիչներին ծեծել են և գողացել փողերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2011 13:37

Երեկ`  ժամը 06.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բատիկյան փողոցի թիվ 86/1 տան վրա ավազակային հարձակում է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.50-ին, դիմակավորված 4 անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կտրել-պոկելու և պատուհանը բացելու միջոցով, մուտք են գործել 32-ամյա Էլմիրա Ե.-ի տուն, ծեծի ենթարկել նրան և ընտանիքի անդամներին, սպառնացել իրենց մոտ եղած հրազենով, ապա կապել կպչուն ժապավենով և ննջարանում գտնվող պահարանից հափշտակել ճամպրուկներ, որոնց մեջ եղել է 5.000 եվրո, 7.300   դոլար և ոսկյա զարդեր:

Ոստիկանությունից հաղորդում են, որ Էլմիրա Ե.-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply