Ըստ Պուտինի` Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ խնդրի կարգավորմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2009 12:11

erdogan-putin2«Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ խնդրի կարգավորման հարցում և, ընդհակառակը, շահագրգռված չէ Կովկասում որևէ հակամարտության առկայության հարցում: Քանի որ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ խանգարում է մեր հարաբերությունների զարգացմանն այս կամ այն երկրի հետ»,-ասել է ՌԴ վարչապետը երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում` ի պատասխան թուրք լրագրողի` ղարաբաղյան և կիպրոսյան հիմնախնդիրներին վերաբերող հարցին:

Պուտինn ասել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ակտիվորեն ներգրավվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում. նա կանոնավոր կերպով հանդիպում է երկու երկրների ղեկավարների հետ և մեծ դրական աշխատանք կատարում` հիմնախնդրի կարգավորման հետ կապված: «Դա ես ասում եմ առանց որևէ չափազանցության. հենց մեծ, դրական աշխատանք: Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ մենք չենք կարող փոխարինել հակամարտող կողմերին: Մենք միայն կարող ենք հանդես գալ որպես այդ գործընթացների և պայմանավորվածությունների երաշխավոր: Մենք ամեն կերպ կօգնենք, որպեսզի այդ պայմանավորվածությունները և փոխզիջումները գտնվեն և հանգեցնեն հիմնախնդրի լիակատար և վերջնական կարգավորման»,-ասել է Պուտինը:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply