Լիբիայի նախագահը կարգադրել է շարքից հանել երկրի նավթային օբյեկտները; Խոշորագույն ցեղային համադաշնությունները և զինվորականները հրաժարվել են Քադաֆիին տված երդումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 24, 2011 13:23

Մուամար Քադաֆին «Ալ-Մուաթասամ» հատուկ ստորաբաժանմանը հանձնարարել է դիվերսիա իրականացնել նավթագազային և խողովակաշարերի ձեռնարկությունների վրա:

Al Jazeera արբանյակային հեռուստաալիքի տեղեկացմամբ`  իշխող վարչակարգի վերահսկողության տակ գտնվող շրջաններում  ապստամբությունը ճնշելու հրամանը կատարելուց հրաժարվող զինվորականների զանգվածային գնդակահարություններ են տեղի ունենում:

Ճնշումները մի շարք արաբական և բերբերական ցեղերի, ինչպես նաև տուարեգներին դրդեցին հայտարարել, որ դադարեցնում են Մուամար Քադաֆիին պաշտպանելը և անցնում են հակակառավարական ուժերի կողմը:

Դրանց թվում է կազազաֆա կլանի ավագանին, որին է պատկանում Լիբիայի առաջնորդի ընտանիքը: Մուամար Քադաֆիին տված երդումից հրաժարվեց թարխուն ցեղը, որին պատկանում է Տրիպոլի քաղաքի բնակչության մեկ երրորդը:

Լիբիայի խոշորագույն վարֆալլի ցեղային համադաշնության նշանավոր առաջնորդները Քադաֆիից պահանջել են «զիջել իշխանությունը և լքել երկիրը»: Զինթան ցեղը զինված ցուցարարներ է ուղարկել Տրիպոլի, որպեսզի խափանեն բնակելի թաղամասերի շրջափակումը և փրկեն բնակչությանը սովից: Սրանց ճանապարհը կտրելու համար մեխանիզացված զորամասերը փակել են քաղաք տանող բոլոր ճանապարհները, իսկ Թաջուրա-Տրիպոլի մայրուղի տանկեր են տարվել:  Սակայն Լիբիայի ռազմածովային ուժերի երկու նավերը, որոնք ուղարկվել են ծովից Բենգազի քաղաքը ռմբահարելու համար, փոխել են իրենց ուղղությունը և ուղղվել դեպի Մալթա կղզի:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply