Փրկարարները Գավառում ձնակույտից 3 մեքենա են հանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2011 13:03

Փետրվարի 23-ին ժամը  18.17-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի միջնամասում մի ավտոմեքենա հայտնվել է ձնակույտի մեջ և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ հայտնվել են 3 ավտոմեքենա՝ «ՎԱԶ-21015» մակնիշի 20 ՏՕ 248 պետհամարանիշով, «ԳԱԶել» մակնիշի 541 ԼՏ 68 պետհամարանիշով եւ «ԳԱԶ-31010» մակնիշի 31 ԼՍ 999 պետհամարանիշով (3 վարորդ, ուղևոր­­ներ չկան):

Ժամը 19.00-ին փրկարարների ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply