Հրդեհ որպես պիցցայի արտադրամաս ծառայող ավտոտնակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2011 13:00

Փետրվարի 23-ին ժամը  12.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քա­ղա­քի Մոսկովյան փո­ղո­ցի թիվ 28 շենքի բակում ավտոտնակ է այրվում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.57-ին, մարվել` 13.00-ին:  Ա.Բարսեղյանին պատկանող թիվ 28 ավտոտնակում (ծառայել է որպես պիցցայի պատրաստման արտադրամաս) այրվել են կենցաղային իրեր և փաթեթավորման տուփեր` 30 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մար­զի Ջրաշեն գյուղի հարակից այգիներում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.14-ին, մարվել` 16.29-ին:  Այրվել է 1000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply