Նյու Յորքում աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 55-րդ նստաշրջանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 24, 2011 12:44

Փետրվարի 22-ին Նյու Յորքում աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (ԿԿՀ) 55-րդ նստաշրջանը, որը նախագահում է

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

ՄԱԿ-ի հեղինակավոր այս հանձնաժողովի նստաշրջանի առաջնային

թեման է կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների որորտում կանանց ներգրավման եւ աշխատանքի ու զբաղվածության բնագավառում նրանց հավասար հնարավորությունների պաշտպանության հետ կապված հարցերի քննարկումը:

Հատկանշական է, որ հանձնաժողովի այս տարվա նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ տեղի կունենա նաեւ ՄԱԿ-ի գենդարային հավասարության եւ կանանց առաջխաղացման մարմնի (UN Women) պաշտոնական մեկնարկը, որին կմասնակցեն ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատարներ եւ անդամ երկրների պատվիրակություններ: Հինգ տասնյակից ավելի երկրներ ներկայացված են նախարարական պատվիրակություններով:

Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական եւ սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է: Այն իր օրակարգում ներառում է գենդերային հավասարությանը եւ կանանց առաջխաղացմանը վերաբերող ամենաբազմազան թեմաներ եւ հանդիսանում է այդ ոլորտներում հիմնական գլոբալ քաղաքականություն մշակող միջկառավարական միակ մարմինը: 2010-2011թթ. Հայաստանը ստանձնել է դրա նախագահությունը:

Հանձնաժողովի քննարկումները Հայաստանի համար կարեւոր ուղենիշ կհանդիսանան Գենդերային քաղաքականության հայեցակարգի ու 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի իրագործման համար եւ կխրախուսեն Հայաստանում պետական եւ հասարակության տարբեր շերտերի մասնակցությանը կանանց հիմնահարցերի լուծմանը:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply