Հայաստանից պայքարը կշարունակեն երկուսը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 24, 2011 12:47
Օսլոյում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությունում 10 կմ տարածությունում Սերգեյ Միքայելյանը 47 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը և նվաճեց եզրափակիչի ուղեգիր։ Մեր երկրի մյուս մասնակիցները` Թադևոս Պողոսյանը (27), Շավարշ Գասպարյանը (32), Հովհաննես Սարգսյանը (40) ավելի ցածր հորիզոնականներում հանգրվանեցին և պայքարը շարունակելու իրավունք տվող ուղեգրերի չարժանացան:
Կանանց պայքարում ուղեգիր նվաճեց Սյուզաննա Վարոսյանը: Նա 5 կմ մրցատարածությունում հանգրվանեց 8-րդ հորիզոնականում: Մեկնարկել էր 16 մարզուհի: Վալյա Վարոսյանը զբաղեցրեց 14-րդ տեղը և զրկվեց եզրափակիչում հանդես գալու հնարավորութունից։ Հավելենք, որ բարձր վարկանիշ ունեցող դահուկորդներն առանց որակավորման մրցումների մասնակցելու իրավունք են ստացել հանդես գալու եզրափակչում:






Facebook
Tweet This
Email This Post
