Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են 20 համաձայնագիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2009 11:45

news_img_14213505_0006Վարչապետերի մակարդակով անցկացված ռուս-թուրքական բանակցությունները շատ բարդ են եղել, սակայն կողմերն ամեն ինչի մասին պայմանավորվել են.  հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը` Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ Անկարայում երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո:

«Մենք պայմանավորվել ենք ամեն ինչի մասին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին և ռուսաստանյան ու թուրքական կողմերին ներկայացնող մեր թիմերին: Բացահայտ եմ ասում` բանակցությունները հեշտ չեն անցել, անգամ բարդ են եղել: Մեր թուրք բարեկամները (այստեղ մենք շատ ընկերներ ունենք, ահա ինձ հետ կանգնած է մեր առաջին ընկերը) բարդ բանակցողներ են», -նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:

Երկու պետությունների միջև ստորագրվել են  շուրջ 20 համաձայնագրեր` նավթի, գազի և միջուկային էներգիայի բնագավառում համագործակցության մասին:

Թուրքիայի Ատոմային գործակալության և Ռոսատոմի միջև ստորագրվել է համաձայնագիր` միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ:

«Թուրքիան կդառնա դեպի Եվրոպա էներգիայի մատակարարման տարանցիկ երկիր, երբ Հարավային հոսք նախագիծն իրականացվի»,-ասել է Պուտինը: Ըստ ՌԴ վարչապետի` կողմերը պայմանավորվել են Թուրքիայում ստեղծել բնական գազի մեծ շտեմարաններ, որոնք, ըստ նրա, կնպաստեն թուրքական տնտեսության արագ աճին:

Անկարայում Թուրքիա-Ռուսաստան համատեղ էներգետիկ համաձայնագրերի ստորագրությանը մասնակցել է նաև Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Իտալական «ENI» նավթային ընկերությունը նույնպես ցանկություն է հայտնել միանալ Հարավային հոսք նախագծին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Ռուսաստանը կաջակցի Սամսոն-Ջեյհան նավթամուղի կառուցմանը:

Թուրքիա-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2008թ. կազմել է  40 մլրդ դոլար. Ռուսաստանը Թուրքիայի առաջին ամենամեծ առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան Ռուսաստանի համար`5-րդը:

Պուտինի խոսքերով` բոլոր ամենաբարդ հարցերի վերաբերյալ հանգուցալուծումներ են գտնվել. հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply