Մեր անմիջական նախնիները` նեանդերթալցիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 24, 2011 11:11

Homo neanderthalensis   տեսակն առանձնացել է  Homo ընդհանուր ճյուղից ավելի քան 700 տարի առաջ: Տեսակը վերացել է 30 հազար տարի առաջ և գիտնականները հակված են կարծելու, որ հենց նրանք են մեր անմիջական նախնիները: Նրանց գենոմը վերծանելուց հետո պարզվել է, որ նրանք մեր արյան մեջ են “թողել” իրենց գեների 1-4%ը:  Ուսումնասիրելով 100 հազար տարվա հնություն ունեցող կմախքները, հայտնաբերեցին, որ տղամարդկանց աջ ձեռքը չափից ավելի է զարգացած` ձախի համեմատությամբ, ինչը բացատրվում է կյանքի պայմաններով: Ոտնաթաթի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ նրանք մեծ հեռավորություններ վազելով կտրել խիստ կդժվարանային: Լայն քթանցքերը, որոնք հնարավորություն չեն տալիս սառը օդը տաքացնել,տարիքի հետ են լայնացել, փռվել: Կանանց  ծննդաբերական ուղիներն ավելի հարամար դիրք են ունեցել:Քանի որ նեանդերթալցիները հիմնականում բնակվել են ցուրտ  կլիմա ունեցող երկրներում (ժամանակակից Եվրոպա, Միջին Ասիա, Ալթայ և մասամբ` Մերձավոր Արևելք), ուստի ցրտից պաշտպանվելու նպատակով բնակվել են քարանձավներում և, որ շատ հետաքրքիր է, ունեցել են ներկայիս պատկերացմամբ  բնակելի հատված`խոհանոց ու ննջասենյակ:Ընդ որում, բնակելի հատվածում օջախներ են եղել, որոնք ծառայել են միայն “բնակտարածքը”  տաքացնելու նպատակով:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply