Նախապատրաստվում են Ֆրանսիայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 24, 2011 10:15
Մարտի 4-6-ը Ֆրանսիայի մայրաքաղաքում կկայանա աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությանը:Հայաստանի ներկայացուցիչներ Ամալյա Շառոյանը, Վարդան Փահլևանյանը, Արամ Դավթյանը, Սևակ Եղիկյանը և Արման Անդրիասյանը ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Փարիզում: Հայաստանն այդ մրցումներում կարող է հայտավորել երկու մարզիկ` մեկական կին և տղամարդ: Առայժմ պարզ չէ, թե մեր երկիրն ով կներկայացնի այդ ստուգատեսում: Ամալյա Շառոյանի և Արամ Դավթյանի նախասիրած մրցաձևը 400 մ վարզքն է, Վարդան Փահլևանյանը հեռացատկորդ է, Սևակ Եղիկյանը` 3000 մ վազորդ, Արման Անդրիասյանը` 100 մ վազորդ:






Facebook
Tweet This
Email This Post
