Էլինա Դանիելյանը կրկին հաղթեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 24, 2011 9:53
Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի երկրորդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Էլինա Դանիելյանը: Նա, խաղալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի նկատմամբ: Կատարվեց 74-րդ քայլ: Այսպիսով, Դանիելյանը վաստակեց 2 միավոր և վրացուհի Նանա Ձագնիձեի հետ գլխավորում է աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Անտոանետա Ստեֆանովային: Մրցակցուհիները կատարեցին 79 քայլ: Առայժմ Մկրտչյանն ունի 0,5 միավոր և աղյուսակի ստորին հորիզոնականներում է`10-11-րդ տեղերում: 3-րդ տուրում Դանիելյանը կհանդիպի Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատույագ Մունղունթուլի հետ: Մկրտչյանի մրցակիցն է ֆրանսուհի Մարի Սեբագը:






Facebook
Tweet This
Email This Post
