Օբաման Լիբիայի մասին ճառում խուսափեց Քադաֆիի անունը հիշատակելուց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 24, 2011 10:24
ԱՄՆ-ի նախագահ Օբաման, հեռուստատեսությամբ հանդես գալով,բարձրաձայնեց Ամերիկայի պաշտոնական տեսակետը` Լիբիայի իրադարձությունների առնչությամբ: Չորեքշաբթի` փետրվարի 23-ին ուղիղ եթերով հեռարձակված ելույթն առաջինն էր` Լիբիայում տիրող իրավիճակի կապակցությամբ: Նա երկրում կատարված զանգվածային սպանությունները գնահատեց վրդովեցուցիչ ու անընդունելի, նշելով, որ կատարվածը միջազգային նորմերի խախտում է: Ուշագրավ է, որ իր ելույթում Օբաման ոչ մի անգամ չհնչեցրեց Քադաֆիի անունը:






Facebook
Tweet This
Email This Post
