«Մահվան հովտի» շարժվող քարերի գաղտնիքը բացահայտված է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 23, 2011 19:35
Կալիֆոռնիայում գտնվող «Մահվան հովիտը» որտեղ կատարվող երևույթները, հսկայական քարերի տեղաշարժը երկար ժամանակ չէին կարողանում բացահայտել: Դրանք իսկապես տեղաշարժվում են`իրենց հետևից հետքեր թողնելով: Երբևէ որևիցե մեկին չի հաջողվել տեսնել շարժման ընթացքը: Մարդիկ արդեն ենթադրություններ էին անում կենդանի սալաքարերի մասին, որոնք գիշերով սողում էին ավազի վրայով, ինչ որ գերբնական ուժի ազդեցությամբ: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ ավելի պարզ է: Գիտնականներն ուշադրություն դարձրեցին անձրևներին: Այս կողմերում դրանք իհարկե հազվադեպ երևույթ են: Սակայն, եթե գալիս են, ապա դրանք հանգեցնում են փոքր ջրհեղեղների,: Այդպիսով, քարերի տակի ավազը վերածվում է ցեխի ու բավական է մի փոքր էլ քամի փչի, որ ծանր քարերը տեղաշարժվեն: Գոյություն ունի նաև մեկ այլ վարկած, որի համաձայն ջուրը քարերի տակ սառչում է, ինչն էլ քարերի տեղաշարժն ավելի է դյուրինացնում: Սակայն, ինչն է պատճառը, որ ականատեսներ երբևիցե չեն լինում: Ամենայն հավանականությամբ մարդիկ «Մահվան Հովտում» հաճախ չեն լինում, իսկ քարերի տեղաշարժը կատարվում է հաշված վայրկյանների ընթացքում:






Facebook
Tweet This
Email This Post
