Պարգեւների հանձնման արարողություն Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 23, 2011 18:43

Փետրվարի 22-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն 2010 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրված ԳԴՀ
ՌՕՈւ «Ֆրիզլենդ» գնդի զինծառայողներին համապատասխան պարգեւները հանձնելու կապակցությամբ:

Մեդալները շնորհվեցին գերմանական կոնտինգենտի կազմում Աֆղանստանում հակաահաբեկչական առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների վերապատրաստման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Պարգեւները զինծառայողներին հանձնեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին Բունդեսվերի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պարգեւատրված զինծառայողների հրամանատարները:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply