Քադաֆին այլեւս չի վերահսկում Կիրենաիկա նահանգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2011 17:19

Մուամար Քադաֆիի կառավարությունն այլեւս չի վերահսկում Լիբիայի Կիրենաիկա արեւելյան նահանգը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր հայտարարել Է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին: «Ըստ մեր տվյալների՝ Կիրենաիկան այլեւս չի գտնվում լիբիական կառվարության վերահսկողության ներքո»,-լրագրողներին ասել Է Ֆրատինին:

Նա հավելել Է, որ երկրի մնացած մասում շարունակվում են ընդհարումները: Իտալիայի արտգործնախարարը նշել Է, որ հակակառավարական ելույթների զոհերի թվի վերաբերյալ առայժմ ճշգրիտ տվյալներ չկան, բայց ճշմարտությանը մոտ Է այն, որ զոհվածների թիվը կարող հասնել հազարի:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply