Վահան Հովհաննիսյան. Ադրբեջանը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2011 15:34

Հայաստանը Եվրամիության Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովին` Եվրանեսթին, հանդես է եկել Բելառուսի մասնակցության օգտին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Եվրանեսթում հայկական պատվիրակության եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ Բելառուսի նկատմամբ կիրառվում են երկակի չափանիշներ, ու հենց այդ պատճառով հայաստանյան պատվիրակությունը հանդես է եկել Մինսկի օգտին:

«Ժողովրդավարության տեսանկյունից Ադրբեջանը նույնպես չի համապատասխանում Եվրոպայի կողմից հայտարարված չափանիշներին: Լուկաշենկոյի օրինակով` Իլհամ Ալիեւը նույնպես մտադիր է մշտապես առաջադրել թեկնածությունը նախագահի պաշտոնում, բայց ինչո՞ւ է Եվրոպան ցանկանում աշխատել Բաքվի հետ, իսկ Մինսկի հետ` ոչ: Միգուցե այն պատճառով, որ Բելառուսը նա՞վթ չունի»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply