Սաուդյան Արաբիայի թագավորը խոստացել է բարձրացնել սոցիալական նպաստները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 23, 2011 17:22
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը խոստացել է բարձրացնել պետական ծառայողների, ուսանողների ու այլ կարգի աշխատողների նպաստներն ու աշխատավարձերը: Փետրվարի 23-ին նա վերադարձել է Մարոկոյից, որտեղ վիրահատությունից հետո վարականգնողական բուժման նպատակով էր մեկնել: Թագավորի վերադարձն ու նրա հայտարարությունը համընկել է Բահրեյնի ու Յեմենի զանգվածային ելույթների հետ: Ընդ որում Թունիսի մերժված նախագահն այժմ գտնվում է Սաուդյան Արաբիայում: Արաբական երկրների հեղափոխությունը, թագավորի առողջական վիճակն ու տարիքը (86) Սաուդյան Արաբիայում քննարկումների առիթ է հանդիսացել: Այժմ գահի երկու թեկնածու կա` պաշտպանության նախարար Խալեդ բին Սուլթանը (83 տարեկան) և ներկայիս թագավորի խորթ եղբայրը, ներքին գործերի նախարար Նայեֆ բին Աբդուլ Ազիզը (77տարեկան)` որը վերջին 3 ամիսներին փոխարինում էր թագավորին






Facebook
Tweet This
Email This Post
