Սենեգալը խզել Է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2011 13:32

Սենեգալը խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ՝ այդ երկրին մեղադրելով ապստամբներին զենքի մատակարարումներին մասնակցության մեջ, որոնց դեմ մարտերի հետեւանքով սենեգալցի զինվորականներ են զոհվել: Այդ մասին այսօր հաղորդել Է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ: «Սենեգալն ափսոսանքով նշում է, որ իրանական զենքը սենեգալցի զինվորականների զոհվելու պատճառ Է դարձել:

Ելնելով դրանից՝ Սենեգալը որոշել է այսօրվանից Իրանի հետ խզել դիվանագիտական հարաբերությունները»,-ասված է Սենեգալի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը հաղորդվել է ազգային հեռուստատեսությամբ: Ապստամբների հետ սենեգալցի զինվորականների ընդհարումը տեղի է  ունեցել անցած կիրակի օրը երկրի հարավում՝ Կազամանսի շրջանում:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply