Կոսովոյի նոր նախագահ է ընտրվել բիզնեսմեն Բեջետ Պակոլին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | February 23, 2011 13:45

Երեքշաբթի Կոսովոյի պառլամենտը հանրապետության նախագահ է ընտրել ալբանացի ձեռներեց Բեջետ Պակոլիին, հայտնում է  Agence France-Presse-ը: Նա գլխավորում է «Դաշինք նոր Կոսովոյի համար» կուսակցությունը և նախագահի միակ թեկնածուն էր:

Մինչ այդ նրա կուսակցությունը նախագահության համար  պայմանավորվել էր դեմոկրատական կուսակցության վարչապետ Հաշիմա Տաչիի հետ, որը հաղթել էր ընտրություններում, սակայն չէր կարողացել կոալիցիա  կազմավորել մյուս քաղաքական միավորումների հետ:

Քվեարկությանը մասնակցել է  120 պատգամավորներից ընդամենը 67-ը, քանի որ ընդդիմությունը հեռացել էր նիստից: Պոկոլին ընտրվեց 62 ձայնով:

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply