Խոստովանել է, որ 120 մետր մալուխ է գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | փետրվարի 23, 2011 13:27

Երեկ` ժամը 14.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները   գողություն կատարելու կասկածանքով  բերման են ենթարկել 33-ամյա Համլետ Հ.-ին: Նա խոստովանել է, որ այս տարվա հունվարին Ջրվեժ գյուղի ամառանոցային տարածքի մի տնից գողացել է 120 մետր մալուխ:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1067 անգամ:

Leave a Reply