Իրանական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2011 13:22

Իրանական երկու ռազմանավերը՝ «Ալվանդը» եւ «Հարքը», ավարտել են անցումը Սուեզի ջրանցքով եւ մտել Միջերկրական ծով: Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները հաղորդել են, որ Իրանը ջրանցքով իր երկու ռազմանավերի անցելու համար կվճարի 290 հազար դոլար: Սուեզի ջրանցքի վարչությունում նշել են, որ հիմքեր չունեն արգելելու իրանական ռազմանավերի անցումը: Ըստ որում այնտեղ ընդգծել են, որ ցանկացած ռազմանավ, անկախ այն բանից՝ ինչ դրոշի ներքո Է այն ընթանում, պետք Է թույլտվություն ստանա Եգիպտոսի պաշտպանության նախարարությունից:

Նշենք, որ իրանական ռազմանավերը Սուեզի ջրանցքով առաջին անգամ են անցել 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Այդ անցումը ծրագրված Է իրանական ռազմանավերի վարժական արշավի շրջանակներում, ինչի մասին Իսլամական Հանրապետության զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին տակավին հունվարին:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply