Քարիմ Բենզեման գրավեց իր նախկին թիմի դարպասը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 23, 2011 13:22

Կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8-րդ եզրափակիչի երկու հանդիպում: Լոնդոնի «Չելսին» հյուրնկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»: 17-րդ և 54-րդ րոպեներին աչքի ընկավ Նիկոլա Անելկան: Լիոնի «Օլիմպիկը» հյուրնկալել էր Մադրիդի «Ռեալին»: Հաշիվը բացեց Քարիմ Բենզեման: Նա խաղընկերոջը փոխարինեց երկրորդ խաղակեսի միջնամասում: 65-րդ րոպեին Բենզեման դուրս գալով խաղադաշտ անմիջապես գրավեց իր նախկին թիմակիցների դարպասը: Սակայն 83-րդ րոպեին Բաֆետիմբի Գոմեսը վերականգնեց հաշվի  հավասարությունը:Ի դեպ, մինչև այդ նա նախկինում քանիցս  նպաստավոր դիրքերից վրիպել էր: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 16-ին Լոնդոնում և Մադրիդում:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply