Վանաձորում 32 ընտանիք ստացավ բնակարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2011 12:43

Վանաձորի համայնքային բյուջեից հատկացված միջոցներով ավարտվել է չորս հարկանի երկու բնակելի շենքերի կառուցումը, որը սկսվել եւ անավարտ էր մնացել 1988թ-ի աղետալի երկրաշարժից հետո: Երեկ բնակարաններ տրամադրվեցին ոչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, տնակներում ավելի քան 20 տարի ապրած, վանաձորցի 32 ընտանիքների: Քաղաքային բյուջեից հատկացված 120 միլիոն դրամը բավարարել է միայն արտաքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, իսկ ներքին հարդարման աշխատանքները կավարտեն բնակիչներն իրենք: Նշենք, որ անցած տարի եւս համայնքային բյուջեով 32 ընտանիքի համար կառուցվել են տներ:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply