«Գանձասարը» շարունակում է հաղթել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 23, 2011 12:49

Կապանի «Գանձասարը» երկրորդ հաղթանակը տարավ Թուրքմենստանի նախագահի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում: Մեր երկրի ներկայացուցիչները 1:0 հաշվով առավելության հասան Ռուսաստանի պատիվը պաշտպանող Մախաչկալայի «Անժիի» 2-րդ թիմի նկատմամբ: Միակ գնդակը դարպասը խփվեց 37-րդ րոպեին, 11 մ-ոց տուգանային հարվածի օգնությամբ:Մինչև այդ «Գանձասարը» նույն հաշվով հաղթել էր թուրքմենական «Ալթին Ասիրին»:Հայաստանի ներկայացոցիչը իր համար արդեն ապահովել է պայքարը կիսաեզևափակչում շարունակելու իրավունքը: Մեր թիմը վաստակած 6 միավորով  վստահորեն գլխավորում է «Ա» խմբի աղյուսակը: Մրցաշարի վերջին խաղում «Գանձասարը» կհանդիպի Իրանի «Օգաբ Հոնբադիի» հետ:

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply