ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել Լիբիայի իշխանություններին դադարեցնել բռնությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2011 12:38

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ Է արել Լիբիայի իշխանություններին ապահովել օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունը եւ «և բոլոր ցանկացողներին հնարավորություն տալ հեռանալու երկրից»:

Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված է մամուլի համար արված հայտարարության մեջ, որը որով երեքշաբթի այստեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումների ավարտից հետո հանդես Է եկել փետրվարին նրա նախագահ, ՄԱԿ-ին առընթեր Բրազիլիայի մշտական ներկայացուցիչ Մարիա Լուիզա Ռիբեյրո Վիոտին: Խորհրդի անդամները նաեւ ընդգծել են «արդարադատության ձեռքը բոլոր նրանց հանձնելու անհրաժեշտությունը, ովքեր պատասխանատվություն են կրում խաղաղ քաղաքացիների վրա կատարված հարձակումների համար»: Անվտանգության խորհուրդը դատապարտել Է Լիբիայի խաղաղ քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը, նշել Է բրազիլացի դիվանագետը:

Անվտանգության խորհուրդը «դատապարտել է հալածանքները խաղաղ ցուցարարների նկատմամբ եւ խորը ափսոսանք հայտնել Լիբիայում հարյուրավոր խաղաղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ»: Անհրաժեշտ Է «անհապաղ դադարեցնել բռնությունները եւ ընդառաջ գնալ բնակչության օրինական պահանջներին, այդ թվում՝ ազգային երկխոսության միջոցով», ընդգծվում է  հայտարարության մեջ:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply