Էլինա Դանիելյանը վստահ սկսեց մրցաշարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 23, 2011 12:29

Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարը հաղթանակով սկսեց Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Առաջին տուրում նա առավելության հասավ ֆրանսուհի Մարի Սեբագի նկատմամբ: Դանիելյան հաջորդ մրցակցուհին  աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն է: Լիլիթ Մկրտչյանը ոչ-քի ավարտեց պարտիան շվեդուհի Պիա Կրամլինգի հետ: Ընդ որում, դա մեկնարկային տուրի միակ խախաղ արդյունքն էր: Մկրտչյանը երկրորդ տուրում  կմրցի բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: Հավելենք, որ, մեկնարկային տուրում հաղթանակ տանելով, իրենց օգտին մեկական միավոր գրանցեցին Նանա Ձագնիձեն, Մարթա Ֆիեռոն, Քսյու Յուհուան և Բատույագ Մունղունթուլը:

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply