Գյումրիի բնակիչը մահացել է իր տան տանիքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 23, 2011 11:48
Փետրվարի 22-ին ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 80 տան բնակիչը բարձրացել է տան տանիք և ինքնուրույն չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ տան բնակիչ 1937թ. ծնված Էդվարդ Հակոբյանը՝ բարձրանալով տան տանիք, վատացել է և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղում մահացել է:
Ժամը 15.15-ի սահմաններում փրկարարների ուժերով տանիքից իջեցվել է Է.Հակոբյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
