Հրդեհ Մարտունիում և Մարալիկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2011 11:46

Փետրվարի 22-ին ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 2 հասցեում` պահածոների գործարանի տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.45-ին, մարվել` 13.15-ին:  Այրվել է Գ.Թովմասյանին պատկանող գործարանի միջնամասում գտնվող փայտյա հարթակը` 6 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 12.20-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5ա տանը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.30-ին, մարվել` 13.20-ին:  Այրվել է Վ.Դարբինյանին պատկանող տան տանիքը` 2 քմ. մակերեսով:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply