Աղնջաձորը հոսանքազրկվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2011 11:33

Փետրվարի 22-ին ժամը 11.15-ին Վայոց ձորի մարզի Աղնջաձորի գյուղապետ Ա.Գաբրիելյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ փետրվարի 21-ին ժամը 20.30-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամու և ձնաբքի հետևանքով գյուղը ամբողջությամբ հոսանքազրկվել է: Վնասվել են գյուղապետարանի տանիքը` 150 քմ. մակերեսով, բնակիչներին պատկանող գոմերի տանիքները` 150, 90, 80 և 70 քմ. մակերեսներով:

Կատարվում են վերականգնողական աշխատանքներ:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply