Եվրատեսիլային հետաձգում. երգի ընտրության օրը փոխվել է` կապված Էմմիի հոր մահվան հետ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | February 23, 2011 8:07
«Եվրատեսիլում» Հայաստանի երգի ընտրության օրը հետաձգվել է մինչև առնվազն մարտի 5-ը, քանի որ Էմմին (Բեջանյան) սգում է հոր մահը: Դավիթ Բեջանյանը երևանցի հայտնի քանդակագործ էր:
67-ամյա Բեջանյանը մահացել է երեկ: Քանդակագործ և ջազ դաշնակահար Բեջանյանը հայտնի էր դարձել սիրված երգահան Առնո Բաբաջանյանի հուշարձանով, որը տեղադրված է Երևանի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ:
Երբ 2003-ին տեղի ունեցավ դրամատիկ քանդակի բացումը, մարդիկ միանշանակ չընդունեցին այն` ասելով, թե անհամաչափ ձեռքերով ու քթով արձանն ավելի շատ անարգանք, քան հարգանքի տուրք է Բաբաջանյանին: Մեծ երգահանի արվեստի երկրպագուների ու ընտանիքի անդամների առարկություններն այնքան հիմնավոր էին, որ Բեջանյանը ստիպված էր փոքր-ինչ փոփոխել արձանի վիրավորական մանրամասները:
«Եվրատեսիլում» Հայաստանի երգի ընտրությունը նշանակված էր փետրվարի 26-ին: Երգը պետք է ընտրվեր երկրպագուների և ժյուրիի քվեարկության արդյունքում: Երեկ հայտարարվել է, որ հետաձգված մրցույթում ներկայացվելու են չորս երգ, որոնք ժյուրին ընտրել է 40 հայտերից:
armenianow.com






Facebook
Tweet This
Email This Post
