Նյու-Յորքում կարգելեն ծխել այգիներում և լողափերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2011 6:06

Նյու-Յորքի քաղաքպետ Մայքլ Բլումբերգը երեկ օրենք է ստորագրել ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքի այգիներում և լողափերում  ծխելը արգելելու վերաբերյալ: Նոր օրենքը ուժի մեջ կմտնի  այս տարվա  մայիսի 23 –ից` ստորագրելուց  90 օր հետո:

Նյու-Յորքի օրենսդիր ժողովը փետրվարի  2-ին  հավանություն  է տվել օրենքի նախագծին: Այդ օրենքի ընդունումից հետո Նյու-Յորքին կմիանան Չիկագոն և Սան –Ֆրանցիսկոն, որտեղ պասիվ ծխելու դեմ վաղուցվանից էին պայքարում:

2002 թվականից  Նյու- Յորքում  ծխելը արգելվել է  ռեստորաններում, բարերում, գրասենյակային շենքերում և այլ հասարակական վայրերում: Երեք ամսից չեն ծխի   1700 քաղաքային պարկերում, հրապարակներում, լողափերում և առափնյա տարածքներում, որոնց երկարությունը հասնում է  22,5 կիլոմետրի:

Քաղաքապետի և քաղաքային խորհրդի որոշումը քաղաքցիները միարժեք չեն ընդունել: Հետաքրքիր է , որ նրանց մեծամասնությունը `այդ թվում չծխողները,  գտնում են , որ ծխելու արգելքը այգիներում և լողափերում իրավունքի խախտում է, բայց 40  տոկոսը այդ որոշումը դրական է գնահատում: Հազարից ավել հարցվածների  60 տոկոսը հայտարարել են , որ դեմ են  այդ օրինագծին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply