Լիբիայում ընդհարումների և անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասավ 300-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2011 5:08

Լիբիայում անկարգությունների և ընդհարումների հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի,այդ թվում 189 քաղաքացիական անձ ու 111 զինվորական և անվտանգության աշխատակից: Այդ մասին երեկ Տրիպոլիում ասուլիսի ժամանակ  հայտարարեց  ՆԳՆ ներկայացուցիչը:

Ուժայինների գնահատականով  զոհերի մեծամասնությունը` 114 մարդ Բենգազիից է, որը իր մեծությամբ երկրորդն է Լիբիայում`գտնվում է արևելյան մասում: Հետո կրկին երկրի արևելյան մասում գտնվող  Էլ- Բայդա քաղաքն է  (81)  և Դերնան (65):

Համընդհանուր ժողովրդական կոնգրեսի/պառլամենտի/ նախագահ Մուհամեդ Կասեմ ազ- Զաուին  իր հերթին  վստահեցրեց , որ Լիբիայի  խոշոր քաղաքների մեծ մասում  հանգիստ է, իսկ անվտանգության ուժերն ու բանակը կրկին իրենց դիրքերում են:

Նա նաև հաղորդեց,որ  Մուամարա Քադաֆիի ռեժիմի դեմ ակցիաների հետևանքով բռնության դեպքերը ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել, հաղորդում է ԻՏԱՌ –ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդել էին,որ Լիբիայի ՆԳՆի նախարարը հայտարարել է,որ անցնում է ապստամբ ժողովրդի կողմը: Այդ մասին երեկ հաղորդել է «ԱլՋազիրա» հեռուստաալիքը, նա նաև կոչ է արել բանակին անցնել ժողովրդի կողմը և պաշտպանել նրա «օրինական պահանջը»:

Երեկ նա միջազգային ընկերակցությանը կոչ արեց խառնվել և կանգնեցնել երկրում կատարվող բռնությունները: Համապատասխան հայտարարություն նա արեց «ԱլՋազիրայի»եթերից;

Նրա խոսքով ,ներկայիս ժողովրդական ընդվզումը երկրում կառավարող ռեժիմը փոխելու և ազգային միասնություն ապահովելու համար է:

Աբդել Ջալիլը հայտարարեց, որ երկրի արևելքում կատարվածը կապ չունի «իսլամական էմիրաթի» հետ,ինչպես որոշ մարդիկ այն անվանում են:

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply