Արդարադատության նախարարությունն արձագանքել է օմբուդսմենի նշած`դատապարտյալի իրավունքի խախտման դեպքին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 6, 2009 17:43

mhm41875-copyՀՀ արդարադատության նախարարությունն(ԱՆ) արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից մատնանշած` դատապարտյալի իրավունքի խախտման դեպքին և շտկել այն:

Նախարար Գևորգ Դանիելյանը հուլիսի 30-ի իր գրությամբ  պաշտպան Արմեն Հարությունյանին  հայտնել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հովակիմյանը պատիժը կրելու համար տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ հիմնարկ, իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը նախազգուշացվել է` հետագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու նկատառումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին ասել են, որ Հարությունյանի հանձնարարությամբ`պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների կողմից ՀՀ ԱՆ «Վարդաշեն»-ում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դատապարտյալ Ա. Հովակիմյանը պատիժը կիսաբաց տիպի հիմնարկում կրելու փոխարեն այն կրում է խցային պայմաններում, ավելին` դատապարտյալի հետ նույն խցում պահվում են նաև կալանավորված անձինք:

Հաշվի առնլով, որ խախտվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 104 հոդվածի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի պահանջները` պաշտպանը, դատապարտյալի իրավունքի խախտումը վերացնելու և հետագայում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար, պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարարին:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply