Վարչապետը շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 22, 2011 19:06
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Ռուսաստանի Դաշնության պետական տոնին` Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ ՀՀ-ում ՌԴ դեսպանության կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը։ Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Մեր պատմության էջերը լի են վստահության ու փոխադարձ օժանդակության յուրօրինակ ոգով: Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության հարաբերությունները ամբողջությամբ համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին, նպաստում են մեր երկրների հետագա զարգացմանը, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։
Դիտվել է 1271 անգամ: