Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2011 16:23

Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցի տնօրենի ու փոխտնօրենի բառապաշարում գերակշռում են հայհոյանքները: Այս մասին տեղեկատվություն կա Youtoub.com եւ «Lragir.am.» էլեկտրոնային կայքէջերում` «Հայհոյանքների մասին» վերնագրով: Կարծում եմ` պատահական չէ այս երեւույթը, որովհետեւ, ինչպես տարբեր լրատվամիջոցներ տեղեկացրել են, նույն բառապաշարով նրանց հետ խոսում է նաեւ Կոտայքի մարզպետը:

Անցյալ շաբաթվա «168 ժամ» եւ «Հետք» թերթերում գրված է նաեւ Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի հայհոյախառն բառապաշարի մասին:

Քանի որ որեւէ օրենքում հայհոյելը բառացիորեն հակամանկավարժական երեւույթ չի որակվել, եւ Դուք երեւի թե այդ հիմքով նրանց աշխատանքից ազատել չեք կարող, ապա, ելնելով այս իրականությունից, միգուցե առաջարկենք «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետում հարկադրաբար ավելացնել «Ուսումնական հաստատության տնօրենը չի կարող առաջադրվել եւ ընտրվել հայհոյող անձը, եթե նույնիսկ հավաստագիր ունի եւ իշխանական կոալիցիոն կուսակցության անդամ է»:

Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` պատասխանել.

1. Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը վերոնշյալ դպրոցների տնօրենների վարքը գնահատելու եւ նրանց պատժելու կապակցությամբ:

2. Կրթության նախարարության ո՞ր մասնագետներն են կցված վերոնշյալ մարզերին:

3. Կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը օրենքում փոփոխություն անելու վերոնշյալ իմ առաջարկի մասին՚:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply