Հոնդուրասցիներն այսուհետ ծխող տանեցիներին կարող են ոստիկանությանը հանձնել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | փետրվարի 22, 2011 15:43

Երկուշաբթի օրվանից Հոնդուրասում օրենքի ուժ է ստացել հասարակական վայրերում ծխելու արգելքը, որի համաձայն արգելվում է ծխել հասարակական շենքերում, գրասենյակներում, կանգառներում և ավտոկայանտեղիներում:

Նոր օրենքի համաձայն` քաղաքացիները կարող են ոստիկան հրավիրել տուն, եթե  տան անդամը  ծխում է առանց մյուս անդամների համաձայնության: Իսկ փողոցում ծխող մարդը պետք է ավելի քան 2 մետր հեռավորության վրա գտնվի չծխողներից:

Հակածխախոտային օրենքը խախտողները կտուգանվեն: Հոնդուրասի առողջապահության նախարարը նոր օրենքի ընդունումը համարել է «պատմական իրադարձություն»: Նրա կարծիքով` ծխողների նկատմամբ կիրառվող խիստ միջոցները կնվազեցնի ծխողների  քանակն ու կնպաստի մի շարք ծանր հիվանդությունների (օրինակ` սիրտ-անոթային հիվանդություններ) քանակի նվազմանը:

Նմանատիպ օրենք է ընդունվել նաև Լատինական Ամերիկայի հինգ այլ երկրներում` Ուրուգվայում, Կոլումբիայում, Գվատեմալայում,  Պարագվայում ու Պերուում:

Դիտվել է 1500 անգամ:

Leave a Reply